ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Ինչպես նախկինում հաղորդվել էր, հուլիսին Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով որպես վկա ցուցմունքներ տալու համար, այլ տեղեկության մենք չենք տիրապետում»,- ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը: