Մատչելիության հղումներ

Պակիստանի ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում


Պակիստանի ընդդիմության առաջնորդ Իմրան Խանը դիմում է իր աջակիցներին, Իսլամաբադ, 26-ը հուլիսի, 2018թ․

Պակիստանի ընդդիմության առաջնորդ Իմրան Խանը և նրա գլխավորած «Թեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցությունը ընտրություններում ստացել են խորհրդարանի 269 մանդատներից 109-ը: Այս մասին հայտնում է Պակիստանի ընտրական հանձնաժողովը:

«Թեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցությունը դառնում է ընտրությունների հաղթող, սակայն այդ քաղաքական ուժը ստիպված կլինի դաշնակիցներ փնտրել կոալիցիոն կառավարություն կազմելու համար:

«Շնորհակալություն Ալլահին, մենք հաղթել ենք, մենք հաջողակ էինք: Եթե Ալլահը ցանկանա, մենք օրինակ ցույց կտանք», - հայտարարել է կրիկետի նախկին աստղ Իմրան Խանը:

Դեռևս իշխող «Պակիստանյան մահմեդական լիգա» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը, ստացել է 63 մանդատ: Երրորդ տեղում է և 39 մանդատ է ստացել «Պակիստանյան ժողովրդական կուսակցություն» ձախակենտրոն ուժը: Եվս մի քանի տասնյակ մանդատներ կբաշխվեն քվեների հաշվարկի վերջնական արդյունքներով:

Պակիստանի նախընտրական արշավն ուղեկցվել է զինված հարձակումներով: Քվեարկության օրը ընտրատեղամասերից մեկի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 31 մարդ է զոհվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG