Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին է փոխանցել Կորեական պատերազմի ժամանակ զոհված 55 ամերիկացիների մասունքները


Հարավային Կորեա - 55 ամերիկացի զինծառայողների մասունքները Հյուսիսային Կորեայից բերվել են ռազմաօդային ուժերի Օսան բազա, 27-ը հուլիսի, 2018թ․
Հարավային Կորեա - 55 ամերիկացի զինծառայողների մասունքները Հյուսիսային Կորեայից բերվել են ռազմաօդային ուժերի Օսան բազա, 27-ը հուլիսի, 2018թ․

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին է փոխանցել 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված 55 ամերիկացի զինվորականների մասունքները:

Վաշինգտոնն այդ քայլը կարևոր է համարում տուն չվերադարձած ավելի քան 5 հազար ամերիկացի զինվորականներին փնտրելու գործում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին և հայտարարել, որ դա մեծ պահ է բազմաթիվ ընտանիքների համար:

Այսօր լրանում է Կորեական պատերազմում հրադադարի մասին պայմանագրի ստորագրման 65 տարին: Խաղաղության պայմանագիրը, որը պաշտոնապես վերջակետ կդներ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությանը, մինչ օրս չի ստորագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG