Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պահանջում է ազատ արձակել Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորականին


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Միացյալ Նահանգները կոշտ պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան ազատ չարձակի ամերկիացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, այսօր հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

50-ամյա պաստորը ազատազրկվել է 2016-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո՝ ահաբեկչության ու լրտեսության մեղադրանքներով: Շուրջ մեկուկես տարվա ազատազրկումից հետո երեկ թուրքական դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանք սահմանել, ըստ «Անադոլու» գործակալության՝ առողջական խնդիրների պատճառով:

Պաշտոնական Վաշինգտոնն այս հարցով բազմիցս է դիմել Թուրքիայի իշխանություններին, նախագահ Թրամփն ավելի վաղ «Թվիթեր»-ի գրառմամբ պահանջել էր ազատ արձակել ամերիակացի հոգևորականին՝ նրա ձերբակալությունը որակելով որպես «կատարյալ խայտառակություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG