Իրանը պատրաստ է հակամարտության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է երկրի Պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, զգուշացնելով՝ հնարավոր պատերազմի դեպքում Վաշինգտոնը լրջագույն կորուստներ կկրի:
«Դուք կսկսեք պատերազմը, մենք՝ կավարտենք», - պնդել է կորպուսի «Էլ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանին:
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թվիթերում արած վերջին գրառումից հետո, որտեղ Սպիտակ տան ղեկավարը հորդորել էր Իրանին չսպառնալ Նահանգներին, հակառակ դեպքում «կենթարկվի պատմության մեջ չտեսնված տառապանքների»: