Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարը կայցելի Միացյալ Նահանգներ


Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը կայցելի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային այցի շրջանակում Հայրապետյանը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելես այցի ընթացքում Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով Մխիթար Հայյրապետյանը կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Հանդիպում-քննարկում կկազմակերպվի նաև հայ գործարարների և բարերարների հետ։ Լոս Անջելես այցի վերջին օրը նախարարը հյուպատոսարանում հանդես կգա ամփոփիչ մամուլի ասուլիսով։

Հուլիսի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, Գլենդեյլի քաղաքապետարանի դահլիճում տեղի կունենա բաց հանդիպում լոսանջելեսաբնակ հայության հետ։

«ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG