Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Եվրամիությունը համաձայնել են առևտրային պատերազմից խուսափելու ծրագրի շուրջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Սպիտակ տան բակում համատեղ ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 25-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Սպիտակ տան բակում համատեղ ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 25-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համաձայնության են եկել ծրագրի ուրջ, որը թույլ կտա նվազեցնել երկկողմ տարաձայնություններն ու խուսափել առևտրային պատերազմից:

Հարցի շուրջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի բանակցությունները շարունակվել են ավելի քան երկու ժամ, ավարտին Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը պնդել է՝ «ձեռք բերված փոխհամաձայնությունը բեկում է, որը թույլ կտա խուսափել առևտրային պատերազմից ու պահպանել միլիոնավոր աշխատատեղեր»:

Ըստ այդ ծրագրի, Վաշինգտոնը մաքսատուրքեր չի սահմանի Եվրոպայից ներկրվող ավտոմեքենաների վրա, Եվրամիությունն էլ կավելացնի ամերիկյան ապրանքների, մասնավորապես՝ գազի և սոյայի ներկրումը: Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել քննարկումները ալյումինի և պղնձի ներկրման վրա Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի շուրջ:

«Մենք համաձայնել ենք նոր էջ բացել հարաբերություններում և աշխատել՝ երկկողմ առևտուրը մաքսատուրքերից, սուբսիդիաներից և խոչընդոտներից զերծ պահելու համար», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG