Մատչելիության հղումներ

Փոմփեո․ Հյուսիսային Կորեան շարունակում է վառելիք արտադրել միջուկային ռումբի համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․

Հյուսիսային Կորեան շարունակում է վառելիք արտադրել միջուկային ռումբի համար՝ չնայած ապամիջուկայնացման հորդորներին: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Համաձայն եմ՝ երկար ճանապարհ կա, մինչև Հյուսիսային Կորեան կատարի Միացյալ Նահանգների պահանջները», - ասել է Փոմփեոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի նպատակը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեայի «ամբողջական, վստահելի, անշրջելի ապամիջուկայնացումը»: Դրան հնարավոր կլինի հասնել, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին՝ 2021 թվականի հունվարին:

Այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ստորագրել են հռչակագիր, ըստ որի՝ Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG