Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ նիստին


ԵԱՏՄ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ԵԱՏՄ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է ինքը վարչապետը Ֆեյսբուքում կատարած գրառմամբ:

«Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ)», - գրում է Փաշինյանը:

«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ: Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում», - մանրամասնում է Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG