Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպելու են BRICS-ի շրջանակներում


Հուլիսի 25-27-ը Հարավային Աֆրիկայում անցկացվելու է BRICS-ի գագաթաժողովը: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Յոհաննեսբուրգ մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօրվա ասուլիսում ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկելու է Սիրիայի խնդիրը:

Թուրքիան BRICS-ի անդամ չէ, բայց նախագահի մակարդակով առաջին անգամ ներկա է լինելու կազմակերպության գագաթաժողովին: Էրդողանը մտադիր է հանդիպումներ ունենալ BRICS-ի անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ: Տնտեսական համագործակցության այս կազմակերպության անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG