Մատչելիության հղումներ

Գերմանիայի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և սուդանցիների միջև


Փախստականների ճամբար Գերմանիայում, արխիվ
Փախստականների ճամբար Գերմանիայում, արխիվ

Գերմանիայի փախստականների ճամբարում վրացիների և սուդանցիների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 10 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել:

Գերմանիայում Վրաստանի դեսպանությունը հայտնել է, որ տուժածներից չորսը Վրաստանի քաղաքացիներ են: Բրանդենբուրգի դաշնային նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նրանցից երեքը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, չորրորդի վիճակը կայուն է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիվանդանոց է տեղափոխվել նաև Սուդանի մեկ քաղաքացի:

Գերմանիայի ոստիկանությունը քննություն է սկսել: Ծեծկռտուքի մասնակիցներից 8 մարդու ոստիկանությունը բերման է ենթարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG