Մատչելիության հղումներ

Համանախագահները Մնացականյան-Մամեդյարով ևս մեկ հանդիպում են առաջարկում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպով, Էնդրյու Շոֆեր և Ստեֆան Վիսկոնտի, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպով, Էնդրյու Շոֆեր և Ստեֆան Վիսկոնտի, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին առաջարկել են ևս մեկ հանդիպում անցկացնել: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա խոստացավ հանդիպման վայրի և ժամկետների վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին տեղեկացնել հանրությանը։

Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ:

Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG