Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտ աֆղանստանցիներ են ձերբակալվել


Հայ-թուրքական սահմանը, արխիվ

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

«Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են: Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG