Մատչելիության հղումներ

Թրամփ․ Մոսկվան կփորձի ազդել Կոնգրեսի ընտրությունների վրա՝ հօգուտ դեմոկրատների


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Կանզասում, 24-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Կանզասում, 24-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան կփորձի ազդել նոյեմբերին անցկացվող Կոնգրեսի ընտրությունների վրա հօգուտ դեմոկրատների, այլ ոչ թե իր հանրապետական գործընկերների, չնայած ԱՄՆ հետախուզությունը եզրակացրել է, որ Ռուսաստանը փորձել է Թրամփին օգնել հաղթել 2016 թվականի նախագահական ընրություններում։

«Ես շատ մտահոգված եմ, որ Ռուսաստանը մեծ ջանքեր կներդնի՝ ազդելու առաջիկա ընտրությունների վրա: Քանի որ ոչ մի նախագահ ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ, քան ես, նրանք շատ ջանասիրաբար կաջակցեն դեմոկրատներին։ Նրանք միանշանակ չեն ուզում Թրամփին», - Թվիթերում երեկ գրել է ԱՄՆ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG