Մատչելիության հղումներ

Ելիսեյան պալատը խոստանում է բացահայտել Մակրոնի թիկնապահի շուրջ ծագած սկանդալի բոլոր մանրամասները


«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կանի ամեն ինչ, որպեսզի բացահայտվեն իր թիկնապահ Ալեքսանդր Բենալայի շուրջ ծագած սկանդալի բոլոր մանրամասները». այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվուն:

Մակրոնի թիկնապահի շուրջ սկանդալը ծագեց հուլիսի 18-ին երբ ազդեցիկ «Լը Մոնդ» պարբերականն իր կայքում մի տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես է Բենալլան հասարակական կարգը հսկող ոստիկանների հետ միասին դաժան ծեծի ենթարկում մայիսմեկյան ցույցին մասնակցող ուսանողներին:

«Նախագահ Մակրոնը շատ հանգիստ է և նպատակ ունի պարզել ողջ ճշմարտությունը: Երեկ նա հայտարարեց, որ համացանցում հայտնված կադրերը իրենց ցնցել են: Նախագահը համոզված է, որ նման պահվածքն անընդունելի է և Ֆրանսիական Հանրապետության տարածքում չկան մարդիկ, որոնք օրենքից վեր են, անպատժելիությունը անթույլատրելի է», -նշել է կառավարության խոսնակը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG