Նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։
Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը: Նա Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարեկեցություն, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: