Այսօր առավոտյան բախումներ են սկիզբ առել Իրաքի քրդական ինքնավարության խոշորագույն քաղաքներից մեկում` Էրբիլում:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձինք մուտք են գործել Քրդական ինքնավարության կառավարության Էրբիլի նստավայր` վիրավորելով շենքը հսկող ոստիկաններից մի քանիսին: «Այս պահին հարձակման հեղինակները արգելափակված են քառահարկ վարչական շենքի վերին հարկաբաժնում», - Reuters գործակալությանը փոխանցել է Էրբիլի նահանգապետի տեղակալ Թահիր Աբդուլան: