Մատչելիության հղումներ

Տորոնտոյում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ․ հարձակվողը ինքնասպան է եղել


Կանադա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Տորոնտո, 23-ը հուլիսի, 2018թ․
Կանադա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Տորոնտո, 23-ը հուլիսի, 2018թ․

Կանադայի Տորոնտո քաղաքում առայժմ անհայտ անձը կիրակի ուշ երեկոյան կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ՝ սպանելով մեկ մարդու, վիրավորելով 13-ին, այդ թվում՝ մեկ երեխայի:

Տորոնտոյի ոստիկանության տվյալներով՝ հրազենով զինված անձը անկանոն կրակ է բացել քաղաքի Գրիքթաուն թաղամասում: Հրաձգության դրդապատճառները այս պահին հայտնի չեն:

Կանադական Global News հեռուստաընկերության տվյալներով, հարձակման հեղինակը ինքնասպան է եղել` մինչ այդ փոխհրաձգության մեջ մտնելով ոստիկանության աշխատակիցների հետ:

Տորոնտոյի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ վաղ է նշել` արդյոք տեղի ունեցածը ահաբեկչական հարձակո՞ւմ էր, թե՞ քրեական միջադեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG