Մատչելիության հղումներ

Հարավային Օսիան և Սիրիան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել


Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոև, արխիվ
Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոև, արխիվ

Հարավային Օսիան և Սիրիան պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս մասին համաձայնագիրը Դամասկոսում ստորագրել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դմիտրի Մեդոևը:

Սիրիայի իշխանությունները Հարավային Օսիայի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին հայտարարեցին մայիս ամսին:

«Առաջիկայում պաշտոնական այցով Դամասկոս կժամանի նաև Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը», ֊ հաղորդում է Ցխինվալում գործող «Ռես» լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG