Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարը փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Փանիկում փակ հանդիպում է ունեցել ՌԴ 102֊րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ։

Հուլիսի 17֊ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները, առանց տեղացիներին նախազգուշացնելու, զորավարժություններ էին սկսել Շիրակի մարզի այս համայնքում, հնչել էին կրակոցներ, պայթյուններ էին որոտացել՝ խուճապ ու սարսափ առաջացնելով գյուղում:

Հանդիպումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ռուսական կողմը «իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։

Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքում հուլիսի 22-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի հետ նախ ծաղիկներ դրեց փանիկցի զոհված ազատամարտիկների և քառօրյա պատերազմում զոհված զինվորի գերեզմանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG