Մատչելիության հղումներ

Դավիթ Բաքրաձեն` «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահության թեկնածու


Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը` «Եվրոպական Վրաստանը», հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի խորհրդարանի նախկին խոսնակ և նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը:

Կուսակցության ղեկավարաներն այս մասին հայտարարեցին երեկ Քութաիսիում կայացած համագումարի ընթացքում:

«Ցավոք սրտի մեր հասարակությունը երկփեղկված է, մեզ հարկավոր է այնպիսի նախագահ, որ կկարողանա միավորել Վրաստանի հանրությանը: Այս առումով Բաքրաձեն ամենահարմար թեկնածուն է», - հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Դավիթ Բաքրաձեն 2013-ին արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրություններին` քվեների 21 տոկոսով զբաղեցնելով երկրորդ տեղը:

Հինգ տարի առաջ նրան առաջադրել էր Միխաիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG