Մատչելիության հղումներ

Խամենեի. «Մենք չենք բացառում Օրմուզի նեղուցի արգելափակման հնարավորությունը»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել երկրի նախագահ Հասան Ռոհանիի`ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում Թեհրանը կարող է արգելափակել Օրմուզի նեղուցը:

«Ռոհանիի հայտարարությունը, որ եթե իրանական նավթը չարտահանվի միջազգային շուկա ապա կդադարեցվի նաև Պարսից ծոցի մյուս պետություններում արդյունահանված էներգակիրների արտահանումը, խիստ կարևոր է», ֊ նշել է Խամենեին` հավելելով. ֊ «Իսլամական Հանրապետության նախագահի այս հայտարարությունն արտացոլում է Իրանի մոտեցումը խնդրին»:

Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին միացնող Օրմուզի նեղուցի արգելափակման դեպքում նավթի արտահանման հնարավորությունից կզրկվեն Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիությունները և Քուվեյթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG