ԱՄՆ-ն շուրջ 200 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը` երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նշելով, որ այդ գումարով ուկրաինացի զինծառայողների վարժանքներ կանցկացվեն և կբարելավվի ուկրաինական ստորաբաժանումների մատակարարումների որակը:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև կապի և կառավարման համակարգերի որակի բարելավմանը: Միջոցներ կհատկացվեն ռազմական բժկշության կարիքները հոգալու և գիշերային տեսանելիության սարքեր ձեռք բերելու համար»,- նաև նշված է հաղորդագրության մեջ: 2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային շուրջ մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն են տրամադրել: