Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց․ ԼՂ ՊՆ


Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը, հավելելով․ «ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG