Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Գոլանի բարձունքներին հարող շրջանները


Սիրիա, արխիվ
Սիրիա, արխիվ

Սիրիայի կառավարական բանակը հսկողություն է սահմանել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գոլանի բարձունքներին հարող շրջանների նկատմամբ: Կունեյտրա նահանգի այս հատվածը մի քանի տարի շարունակ սիրիական զինված ընդդիմության հսկողության ներքո էր:

Կառավարական ուժերի` մի քանի օր առաջ մեկնարկած հարձակման արդյունքում ընդդիմադիրները ստիպված էին նահանջել Իսրայելի հետ սահմանամերձ գոտի: «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով՝ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը Գոլանի բարձունքների մերձակա շրջանները գրավել են ռուսաստանցի զինվորականների միջնորդական ջանքերի շնորհիվ:

Սիրիայում տեղակայված ռուսաստանցի զինվորականները պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն, Գոլանի բարձունքներին հարող շրջանում հրադադար է սահմանվում, իսկ ընդդիմության այն մարտիկները, որոնք չեն ցանկանա վայր դնել զենքերը, կտարհանվեն երկրի հյուսիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG