Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է քննարկել Թրամփ-Պուտին նոր գագաթնաժողովի կազմակերպումը


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ

«Ռուսաստանը պատրաստ է քննարկել աշնանը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր բանակցություններ անցկացնելու առաջարկը», - «Ինտերֆաքս» գործակալությանն այսօր ասել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Կարևոր է, սակայն, ոչ թե մեծացնել հանդիպումների քանակը, այլ մանրակրկիտ կերպով նախապատրաստել դրանք` ընդհանուր խնդիրների լուծման համար», - նշել է Անտոնովը:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է իր աշխատակազմին աշխատանք տանել՝ Ռուսաստանի նախագահին Վաշինգտոն հրավիրելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG