Մատչելիության հղումներ

Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների դեպքերով հարուցվել է քրգործ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ըստ գրասենյակի, Պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։ Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու մարմիններին, իսկ արձանագրված որոշ տեղեկություններ ուղարկվել էին Գլխավոր դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով։

ՄԻՊ գրասենյակը նաև տեղեկացնում է, որ նշված բոլոր հարցերը տեղ են գտել նաև Պաշտպանի համապատասխան արտահերթ զեկույցում:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման աշխատանքները վկայում են, որ հոգեբուժական կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել խնդիրներ, որոնց լուծման ու խախտումների վերացման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն անհետաձգելի և գործուն քայլեր», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG