Մատչելիության հղումներ

Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում ազատ արձակել Բուտինային


Մարիա Բուտինա, արխիվ
Մարիա Բուտինա, արխիվ

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին կոչ է արել ազատ արձակել 29-ամյա Մարիա Բուտինային:

Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է ռուսական կառավարության գործակալ լինելու և դավադրության մեջ ու ձերբակալվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI-ի կողմից:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Twitter սոցիալական ցանցում #FreeMariaButina հաշթագով արշավ է սկսել, Twitter-ում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական էջի գլխավոր նկարի տեղում Բուտինայի լուսանկարն է: Վաշինգտոնում ռուսաստանցի դիվանագետները ժամեր առաջ այցեցել են անազատության մեջ գտնվող Բուտինային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG