Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանում Բուդապեշտի նկատմամբ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Եվրամիության գործադիր մարմինը, Եվրահանձնաժողովը, կառույցի անդամ Հունգարիայի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթաց է սկսում՝ Բուդապեշտի կողմից միգրանտների մասին օրենքի ընդունման պատճառով:

«Եվրահանձնաժողովը որոշել է Եվրամիության դատարանում Հունգարիայի դեմ դատական հայց ներկայացնել, եվրոպական օրենսդրությունը խախտելու համար, և պահանջում է միգրանտների մասին օրենքը համապատասխանեցնել Եվրամիության նորմերին»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում: ԵՄ պահանջները չկատարելու դեպքում Բուդապեշտը կզրկվի ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից:

Հունգարիայի իշխող կուսակցության ներկայացրած օրենքների փաթեթը, որը փորձագետներն անվանել են «Սորոսի փաթեթ», նախատեսում է երկրի տարածքում հայտնված միգրանտին զրկել ապաստան խնդրելու իրավունքից: Օրենքի կետերից մեկն էլ պատիժ է սահմանում այն ոչ կոմերցիոն կազմակերպությունների և մասնավոր անձանց նկատմամբ, որոնք օգնություն են տրամադրում Հունգարիայում անօրինական միգրանտներին կամ ֆինանսավորում են նման գործունեությունը: Նրանց սպառնում է ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով:

Իշխող կուսակցությունն օրինագիծն անվանել է «Ստոպ Սորոս»՝ չթաքցնելով, որ դրանք ուղղված են ծագումով հունգարացի, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ջորջ Սորոսի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG