Մատչելիության հղումներ

Ալբանիան, Վրաստանը, Նորվեգիան, Ուկրաինան և Չեռնոգորիան երկարաձգում են պատժամիջոցները Ռուսաստանի դեմ


Ալբանիան, Վրաստանը, Նորվեգիան, Ուկրաինան և Չեռնոգորիան (Մոնտենեգրո), հետևելով Եվրամիությանը, մինչև 2019 թվականի հունիսի 23-ը երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ղրիմի բռնակցման պատճառով: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Սահմանափակումները վերաբերում են միայն Ղրիմ թերակղզուն և Սևաստոպոլին: Մասնավորապես, արգելվում է բռնակցված շրջանից ապրանքների արտահանումը և էներգետիկայի, հեռահաղորդակցության ու տրանսպորտի ոլորտի ապրանքների ներկրումը այնտեղ: Պատժամիջոցներին միացած այդ երկրներում գրանցված ֆիզիկական անձինք և ընկերությունները իրավունք չունեն ներդրումներ կատարել Ղրիմում և Սևաստոպոլում:

Ղրիմի բռնակցումը Կիևը և արևմտյան երկրները համարում են միջազգային նորմի կոպիտ խախտում, Մոսկվան՝ «պատմական արդարության վերականգնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG