Մատչելիության հղումներ

Հաշիմ Թաչի․ «Կոսովոյի համար սկսվել է մեկուսացման վերջին պատի փլուզումը»


ԵՄ ներգաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոս (ձախից) և Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչի, Բրյուսել, 18-ը հուլիսի, 2018թ․

Կոսովոն ընդունել է բոլոր պահանջները, որպեսզի իր քաղաքացիները կարողանան ազատ վիզային ռեժիմով մուտք գործել Շենգենյան գոտի, հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Այդուհանդերձ, այս իրավունքը վաստակելու համար անհրաժեշտ է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի համաձայնությունը: Այստեղ, սակայն, Եվրամիության անդամ որոշ երկրներ թերահավատ են:

Եվրահանձնաժողովն ընդգծել է՝ պաշտոնական Պրիշտինան ուժեղացրել է պայքարն ընդդեմ կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության:

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին երեկ Բրյուսելում հայտարարել է, որ «Կոսովոյի համար սկսվել է մեկուսացման վերջին պատի փլուզումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG