Մատչելիության հղումներ

Մինսկի դատարանը Ուկրաինայի հակամարտությունը լուսաբանող լրագրողին դատապարտել է «ոստիկանի վրա հարձակվելու» մեղադրանքով


Բելառուս - Լրագրող Դմիտրի Հալկոն Մինսկի դատարանում, 17-ը հուլիսի, 2018թ․
Բելառուս - Լրագրող Դմիտրի Հալկոն Մինսկի դատարանում, 17-ը հուլիսի, 2018թ․

Մինսկի դատարանը ուկրաինական հակամարտությունը լուսաբանող լրագրող Դմիտրի Հալկոյին դատապարտել է չորս տարով «ազատության սահմանափակման»: Այդ դատավճիռը նշանակում է, որ նա չորս տարի ապրելու է պարեկային հսկողության տակ գտնվող հանրակացարանում և որոշակի ժամերի պարտավոր է աշխատել արդյունաբերական ձեռնարկություններում, ուր կուղարկի քրեակատարողական հիմնարկը:

Դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել անցած դեկտեմբերին ոստիկանի վրա հարձակվելու, նրա ձեռքի հեռախոսը ջարդելու համար: Ըստ դատախազության՝ ոստիկանը լրագրողի տուն էր այցելել հարևանի զանգի հիման վրա, ով բողոքել էր աղմուկից:

Դմիտրի Հալկոն չի ընդունել մեղքը, ասել է, որ բողոքարկելու է դատավճիռը: Նա հայտարարել է, որ դատարանի որոշումը քաղաքական է: Հալկոն մի շարք լրատվամիջոցների համար լուսաբանում է Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությունը: Նա ձերբակալվել է ապրիլին, երբ մի քանի ամիս Ուկրաինայում մնալուց հետո վերադարձել էր Բելառուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG