Մատչելիության հղումներ

Մբապեն հոնորարը փոխանցում է բարեգործական հիմնադրամին


Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի աստղ Կիլիան Մբապեն, Մոսկվա, 15-ը հուլիսի, 2018թ.
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի աստղ Կիլիան Մբապեն, Մոսկվա, 15-ը հուլիսի, 2018թ.

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ աստղ Կիլիան Մբապեն առաջնության արդյունքում վաստակած 450 հազար եվրոն որպես նվիրատվություն փոխանցում է Premiers de Cordée («Պրեմիե դը Կորդե») բարեգործական հիմնադրամին, որն օգնում է հաշմանդամ երեխաներին:

L'Equipe մարզական հանդեսի փոխանցմամբ, 19-ամյա ֆուտբոլային «վունդերկինդը» Ռուսաստանում տեղի ունեցած առաջնության խաղերից յուրաքանչյուրին մասնակցելու համար կստանա ավելի քան 19 հազար եվրո, դրանից զատ՝ նա որպես աշխարհի չեմպիոն կստանա մոտ 300 հազար երվո պարգև, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 450 հազար եվրո:

Մբապեն խաղում է «Պարի Սեն Ժերմեն» (PSG) ակումբում: Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության ընթացքում նա 4 գոլ է խփել և ճանաչվել է մրցաշարի լավագույն երիտասարդ մարզիկ:

Մբապեն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով 1958 թվականից հետո գոլ է խփել եզրափակիչ խաղում:

1958 թվականին Բրազիլիա-Շվեդիա եզրափակիչն ավարտվել է 5-2 հաշվով հօգուտ հարավամերիկյան թիմի: Այդ խաղում երկու գոլ խփած Պելեն 17 տարեկան էր:

Մբապեն, Պելեն և իտալացի պաշտպան Ջուզեպե Բերգոմին, ով 1982-ին 18 տարեկան էր, համարվում են ֆուտբոլի պատմության ընթացքում եզրափակիչներում հանդես եկած ամենաերիտասարդ մարզիկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG