Մատչելիության հղումներ

Քեյդենաու. Վաշինգտոնը բանակցում է Անկարայի հետ Patriot համակարգերի վաճառքի շուրջ


Վաշինգտոնն ու Անկարան բանակցում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի` Թուրքիային վաճառքի շուրջ:

Այս մասին այսօր Մեծ Բրիտանիայում ընթացող Ֆարնբորոյի ավիացիոն ցուցահանդեսի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Թինա Քեյդենաուն:

Դիվանագետի խոսքով, այդպիսով Վաշինգտոնում հույս ունեն կանխել ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից:

«Մեր մտահոգությունն այն է, որ գնելով C-400 համակարգերը, Թուրքիան կխրախուսի Ռուսաստանի բացասական գործելաոճը Եվրոպայի մի շարք հատվածներում», - հայտարարել է Քեյդենաուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG