Մատչելիության հղումներ

Թուրքիայի արդարադատության նախարարը պնդում է, որ արտակարգ դրության ռեժիմը կվերացվի առաջիկա օրերին


«Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում կչեղարկվի առաջիկա օրերին», - այսօր հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը:

«Արտակարգ դրության ռեժիմի վերացումը սակայն չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք ահաբեկչության դեմ պայքարը», - հավելել է նա:

Պաշտոնյայի խոսքով, արտակարգ դրության երկու տարիներ ընթացքում թուրքական դատարանների կողմից 2016-ի հուլիսյան հեղաշրջմանն առնչություններ ունենալու մեղադրանքով 2382 մարդ է դատապարտվել:

«Նրանք արժանացել են տարբեր պատժաչափերի` մի քանի տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն», - հայտարարել է Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG