Ադրբեջանցի իրավապահները կիրակի օրը լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել Սումգայիթ քաղաքում, որի նպատակը, ըստ իրավապահների, «կրոնական ծայրահեղականների և նրանց աջակցող արմատական ընդդիմության ներկայացուցիչների հայտնաբերումն էր»:
«Թուրան» գործակալության տվյալներով՝ կիրակնօրյա գործողությունների ընթացում Սումգայիթում առնվազն ընթացքում 18 մարդ է ձերբակալվել:
Իրադրությունը Սումգայիթում սրվեց, երբ սոցիալական ցանցերում սկսեցին քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքի գործողություն կազմակերպելու կոչեր հնչել:
Ադրբեջանի ոստիկանությունը երեկ արգելափակել էր քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, քաղաքապետարանի շենքի մերձակայքում զրահատեխնիկա էր տեղակայվել: «Տեղական իշխանությունները հրահանգել էին դադարեցնել խանութների և սրճարանների աշխատանքը` մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը: