Pussy Riot փանք խմբի չորս անդամների դեմ վարչական իրավախախտման փաստով գործ է հարուցվել` ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս գալու և իրավապահ համակարգի աշխատակցի համազգեստն անօրինականորեն կրելու համար:
Կիրակի երեկոյան Pussy Riot-ի չորս անդամները ընդհատեցին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ընթացող Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպումը` խոտածածկ դուրս գալով: Pussy Riot-ի անդամների պնդմամբ՝ «Միլիցիոները մտնում է խաղի մեջ» կոչվող այդ ակցիայով իրենք պահանջում էին «քաղբանտարկյալների ազատ արձակում, սոցիալական ցանցերում գրառումների և հանրահավաքներին մասնակցության պատճառով հարուցված քրեական գործերի կարճում, ինչպես նաև քաղաքական կյանքում մրցակցության վերականգնում»: