Մատչելիության հղումներ

Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայում գյուլենականների ցանցը վերջնականապես ոչնչացվել է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ելույթ է ունենում 2016-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ, 15-ը հուլիսի, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ելույթ է ունենում 2016-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ, 15-ը հուլիսի, 2018թ․

«Մեր քաղաքացիները փրկեցին թուրքական ժողովրդավարության արժանապատվությունը», - 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի երկրորդ տարելիցին նվիրված հավաքի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Անկարայում կայացած միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որն էլ, ըստ թուրքական իշխանությունների, կանգնած էր հեղաշրջման փորձի թիկունքում:

«Մենք կտրեցինք այն ութոտնուկի շոշափուկները, որ գործում էր Փենսիլվանիայում` կեղծավորության, ստերի ու դավադիր հնարքների մթնոլորտում», - հայտարարել է Էրդողանը` պնդելով, որ երկրի պետական ապարատում և մասնավոր ոլորտում գործող գյուլենականների ցանցը վերջնականապես ոչնչացված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG