Վրաստանի արևմուտքում գտնվող ածխահանքերից մեկում այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Թբիլիսիից 200 կիլոմետր արևմուտք գտնվող Թղիբուլի քաղաքի «Մինդելի» հանքում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը ածխահանքում կուտակված մեթան գազի պայթյունն է:
Սա «Մինդելի» հանքավայրում վերջին ամիսներին արդեն երկրորդ խոշոր վթարն է: Ապրիլին տեղի ունեցած վթարի հետևանքով վեց ածխահատներ զոհվել են, ևս երեքը` վիրավորվել: