Մատչելիության հղումներ

Եվրոպացի պաշտոնյան հակադարձում է Թրամփի հայտարարությանը, թե ԵՄ-ը հակառակորդ է


Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանս, արխիվ
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանս, արխիվ

Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Եվրոպական միությունը հակառակորդ է:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը Թվիթերի իր էջում գրել է․ - «Լավագույն բարեկամներիդ կոչելով հակառակորդ՝ միայն երջանկացնում ես իրական թշնամիներիդ»:

«Եվրոպացիներն ու ամերիկացիները կապված են պատմությամբ և ընդհանուր արժեքներով: Եվրոպացիները երբեք չեն հիասթափվի Ամերիկայից, որովհետև Ամերիկան երբեք չի հիասթափվի մեզնից: Ահա թե ինչի համար են բարեկամները», - գրել է եվրոպացի պաշտոնյան:

ԱՄՆ նախագահը CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, թե իր կարծիքով՝ Միացյալ Նահանգները բազմաթիվ հակառակորդներ ունի, այդ թվում՝ իր մերձավորագույն դաշնակիցների շրջանում: «Կարծում եմ, Եվրոպական միությունը հակառակորդ է՝ ինչ նրանք անում են մեր նկատմամբ առևտրում: Ձեր մտքով էլ չէր անցնի Եվրոպական միությունը, բայց նրանք հակառակորդ են», - հայտարարել էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG