Մատչելիության հղումներ

Տուսկը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում խուսափել առևտրային պատերազմներից


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, հուլիս, 2018թ․

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին և Չինաստանին՝ խուսափել մեկնարկող առևտրային պատերազմներից, որոնք կարող են վտանգել միջազգային կարգն ու սպառնալիք ստեղծել միջազգային խաղաղության համար:

Ելույթ ունենալով ժամեր առաջ և իր խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր այսօր հանդիպելու են Հելսինկիում, Տուսկը շեշտել է, որ դեռ ժամանակ կա քաոսից զերծ մնալու, և որ բոլոր կողմերի պարտքն է համատեղ աշխատել՝ հակամարտությունից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG