Մատչելիության հղումներ

Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ


Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշան, արխիվ
Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշան, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշանը դարձավ ֆուտբոլի պատմության ընթացքում երրորդ մարդը, ով վաստակել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը և' որպես մարզիկ, և' որպես մարզիչ:

Կենտրոնական պաշտպան Դեշանը 1998 թվականին Ոսկե գավաթը վաստակած հավաքականի ավագն էր:

1958 և 1962 թվականներին բրազիլացի հարձակվող Մարիո Զագալուն դարձել է աշխարհի չեմպիոն, 1970 թվականին նա Գավաթը վաստակած Բրազիլիայի հավաքականի մարզիչն էր, իսկ 1994 թվականին Զագալուն աշխարհի չեմպիոն դարձած հավաքականի գլխավոր մարզչի տեղակալն էր:

Գերմանացի պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը 1970 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 1990 թվականին նրա ղեկավարած Գերմանիայի հավաքականը նույնպես աշխարհի չեմպիոն է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG