Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն Աուրելիա Բուշեզն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին կայցելի Փարիզ:
Դեսպանը նշել է, որ այցի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Իլհամ Ալիևն առաջին անգամ պաշտոնական հանդիպում կունենան:
«Այդ հանդիպումը հնարավորություն կտա ցուցադրելու մեր հարաբերությունների կատարելիությունը, երկկողմ քաղաքական հարաբերությունների ամրությունը, մասնավորապես, մեկ անգամ ևս կհաստատվի Ֆրանսիայի ակտիվությունը Մինսկի խմբում», - ըստ ադրբեջանական APA գործակալության, ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը: