ԱՄՆ-ի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հուլիսի 13-ին կայացած մամուլի համատեղ ասուլիսում Թրամփն ասել է, թե ինքը մի առաջարկ է արել Թերեզա Մեյին, որը, սակայն, Բրիտանիայի վարչապետը «խիստ դաժան» է համարել:
Այսօր BBC-ին Թերեզա Մեյին հարցրել է, թե ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: «Նա ինձ ասել է, որ ես պետք է դատական հայց ներկայացնեմ Եվրամիության դեմ: Բանակցությունների մեջ մի մտիր, դատի տուր նրանց»,- Թերզա Մեյի փոխանցմամբ, խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփը:
Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալու 2019 թվականի մարտի վերջին: Լոնդոնի և Բրյուսլեի միջև բանակցություններում համաձայնեցվում են «Բրեխզիթ»-ի պայմանները: