Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Բելգիան՝ բրոնզե մեդալակիր


Բելգիայի հավաքականի երկրպագու, Ռուսաստան, հունիս, 2018թ.
Բելգիայի հավաքականի երկրպագու, Ռուսաստան, հունիս, 2018թ.

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Բելգիայի հավաքականը:

Շաբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում երրորդ տեղի համար խաղում Բելգիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ Անգլիայի թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Թոմաս Մենյեն՝ 4-րդ րոպեին, և Էդեն Ազարը՝ 82-րդ րոպեին:

Աշխարհի 21-րդ առաջնությունում Բելգիայի հավաքականը տարավ 6 հաղթանակ, որոնցից երկուսը՝ Անգլիայի թիմի նկատմամբ, հաղթեց նաև Բրազիլիային, Պանամային, Թունիսին և Ճապոնիային, պարտվեց միայն մեկ խաղում՝ կիսաեզրափակիչում՝ Ֆրանսիային, խփեց 16 գնդակ, սեփական դարպասն ընդունեց 6-ը:

Սա մինչ օրս Բելգիայի գրանցած ֆուտբոլային ամենամեծ հաջողությունն է:

Աշխարհի առաջնության եզրափակիչում վաղը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կհանդիպեն Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG