Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի դիմաց «պառլամենտարիզմի հուղարկավորման» ակցիա է անցկացվել


Արխիվ. Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը
Արխիվ. Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Քութայիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմությունը «պառլամենտարիզմի հուղարկավորման» ակցիա է անցկացրել: «Ազատ Վրաստան» կուսակցության անդամները ստվարաթղթե դագաղներով հուղարկավորման արարողություն են անցկացրել: Կուսակցության առաջնորդներից Գոգի Ցուլայան լրագրողներին ասել է, որ ակցիայի նպատակը Վրաստանում պառլամենտարիզի վախճանի դեմ բողոք հայտնելն է:

«Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունն ու խորհրդարանը վերջապես սպանեցին պառլամետարիզմը երկրում», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ ասել է նա:

Այսօր Վրաստանի խորհրդարանը քննարկելու է փոփոխված կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG