Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անվան այգի է բացվել


Մարդիկ ծաղիկներ են տնկում Պոլիտկովսկայայի անվան այգում, Մոսկվա, 13-ը հուլիսի, 2018թ․

Մոսկվայում «Նովայա գազետա» թերթի խմբագրատան մոտ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անվան այգի է բացվել:

Այգու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են սպանված հայտնի լրագրողի մայրը, գործընկերներները, դիվանագետներ, իրավապաշտպաններ: Ռուսաստանցի ամենահայտնի լրագրողներից մեկը համարվող Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում:

«Նովայա Գազետա» թերթի մեկնաբանը հայտնի էր ռուսաստանյան իշխանությունների հասցեին իր քննադատական, մասնավորապես, Չեչնիայի մասին հոդվածներով, գրում էր այդ հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին:

Լրագրողի սպանության գործով ցմահ ազատազրկման են դատապարտվել Լոմ-Ալի Գայտուկաևը և նախկին ոստիկան Սերգեյ Հաջիկուրբանովը՝ որպես հանցագործության կազմակերպիչներ: Նույն գործով դատապարտվել են նաև մի խումբ այլ անձինք:

Դատապարտվածներից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը, սպանության պատվիրատուն չի պարզվել: Սպանությունից երկու օր առաջ՝ 2006-ի հոկտեմբերի 5-ին Աննա Պոլիտկովսկայան մասնակցում էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության մի հաղորդման, որի մասնակիցները խոսում էին Ռամզան Կադիրովի մասին, ով այդ օրը դարձել էր 30 տարեկան և Չեչնիայի նախագահ ընտրվելու հնարավորություն ստացել:

Իր վերջին հարցազրույցում Պոլիտկովսկայան Կադիրովին անվանել էր «Չեչնիայի մերօրյա Ստալին» և «լավ զինված թիկնապահներով շրջապատված վախկոտ անձնավորություն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG