Մատչելիության հղումներ

Սիրիայում կոալիցիոն ուժերի օդային հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել


Կոալիցիոն ուժերի ռազմական օդանավը Սիրիայի օդային տարածքում, արխիվ
Կոալիցիոն ուժերի ռազմական օդանավը Սիրիայի օդային տարածքում, արխիվ

Ավելի քան 50 մարդ է զոհվել Սիրիայում՝ Իրաքի հետ սահմանին կոալիցիոն ուժերի օդային հարվածների հետևանքով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ամերիկյան զինվորականների ներկայացուցիչը հաստատել է, որ կոալիցիայի ուժերը այդ շրջանում հարվածներ են հասցրել, սակայն զոհերի թվի մասին տեղեկատվություն չի հայտնել:

Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանը հստակեցնում է, որ զոհվածների ընդհանուր թվից 28-ը խաղաղ բնակիչներ են: Մյուս զոհերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են:

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 2014 թվականից Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում ծայրահեղական իսլամիստների դեմ:

Սիրիայում 2015-ի սեպտեմբերից ռազմական արշավ է իրականացնում նաև ռուսական զորքը՝ աջակցություն ցուցաբերելով երկրի նախագահ Բաշար Ասադի ուժերին, որին Արևմուտքը մեղադրում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG