Մատչելիության հղումներ

Արգենտինան Ռուսաստանին խնդրել է ձերբակալել և արտահանձնել Իրանի ԱԳ նախկին նախարարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի օգնական Ալի Աքբար Վելայաթիին, Նովո-Օգարյովո, 12-ը հուլիսի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի օգնական Ալի Աքբար Վելայաթիին, Նովո-Օգարյովո, 12-ը հուլիսի, 2018թ․

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին խնդրել է ձերբակալել և արտահանձնել Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիին` մատնանշելով նրա ենթադրյալ դերակատարությունը Բուենոս Այրեսում 1994 թվականին տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի հետևանքով 85 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել:

Վելայաթին, ով այժմ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի օգնականն է, երեկ այցելել էր Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, և նախատեսում է այսօր Չինաստան մեկնել:

Արգենտինայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում նշում է, որ նույն պահանջով դիմել է Չինաստանին և սպասում է Ռուսաստանի պատասխանին, ընդգծելով, որ պահանջը ներկայացված է «երկու երկրների միջև արտահանձնման մասին պայմանագրի շրջանակում»:

XS
SM
MD
LG