Մատչելիության հղումներ

Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերի տեղակայումը անհրաժեշտ քայլ էր․ Սկապարոտի


Գեներալ Թուրքիս Սկապարոտի, արխիվ
Գեներալ Թուրքիս Սկապարոտի, արխիվ

Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի լրացուցիչ ռեսուրսների տեղակայումը, չնայած Ռուսաստանի ընդդիմանալուն, «անհրաժեշտ քայլ էր», որի պատճառը Մոսկվայի «ագրեսիվ գործողություններն» են, ասել է Եվրոպայում արևմտյան ռազմական դաշինքի ուժերի հրամանատարը:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ երեկ «Ազատության» հետ հարցազրույցում գեներալ Քուրթիս Սկապարոտին հայտարարել է, որ «չորս գումարտակները սպառնալիք Ռուսաստանի համար»՝ ի նկատի ունենալով վերջին ամիսներին Բալթյան տարածաշրջանում և Լեհաստանում տեղակայված դաշինքի լրացուցիչ ուժերը։

«Սակայն ինչ են իրենցից ներկայացնում այս չորս գումարտակները՝ դրանք կանխարգելում են ՆԱՏՕ-ի սահմանների նկատմամբ Ռուսաստանի կողմից որևէ ագրեսիա», - հավելել է ամերիկացի գեներալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG